Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է մարզային քննչական ստորաբաժանումներում կայացած խորհրդակցությանը
06.05.2025
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հետ մայիսի 2-ին մասնակցել է մարզային քննչական ստորաբաժանումներում կայացած խորհրդակցությանը։
Խորհրդակցության արդյունքներով Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել մեկ տարուց ավելի ժամկետում քննվող կոռուպցիոն բնույթի ծանր և առանձնապես ծանր դեպքերով քրեական վարույթները։
Արթուր Պողոսյանը հանձնարարել է նաև մանրամասն ուսումնասիրել անչափահասների կողմից կատարված հանցագործություններ ծնող պատճառները՝ ընդգծելով նրանց լավագույն շահը պաշտպանելու և առավելապես կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու կարևորությունը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ապօրինի ձկնորսության դեպքերի աճին, անտառահատումների և ապօրինի ընդերքօգտագործման դեպքերին և հանձնարարվել է այդ դեպքերով շարունակել անհրաժեշտ հետևողականությունը քրեական վարույթների բնականոն ընթացքն ապահովելու և պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ: