Նորություններ
Գեղարքունիքի մարզում մեկնարկել և ընթանում են համապետական շաբաթօրյակի աշխատանքները
03.05.2025
Աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվել է 456 կազմակերպություն, 35 հազար 66 մասնակից, որոնցից 17 հազար 405-ը մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների աշխատակիցներ և բարձր դասարանների աշակերտներ, 926-ը՝ մարզային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներ, մնացածը այլ կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ։
Գործի է դրվել շուրջ 91 միավոր տեխնիկա, 3830 գործիք։
Համապետական շաբաթօրյակի աշխատանքները համակարգում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ մարզպետի աշխատակազմում ձևավորված աշխատանքային խումբը։
Մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների աշխատակիցները ամրակցված են և վերահսկում են մարզի բոլոր համայնքներում և բնակավայրերում իրականացվող աշխատանքների ընթացքը։
Գեղարքունիքի մարզում ընթացող համապետական շաբաթօրյակի աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ցուցաբերում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և ԱԻՆ փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումների աշխատակիցները։
Նրանց կողմից մաքրվում են Սևանա լճի ափամերձ ու անտառամերձ տարածքները, լվացվում պատմաճարտարապետական հուշարձանները։
Համապետական շաբաթօրյակին իրենց գործուն մասնակցություն են բերում Գեղարքունիքի մարզի 5 համայնքների և նրանց կազմում ընդգրկված բնակավայրերի ազգաբնակչությունը, համայնքային ենթակայության կառույցները, համայնքապետարանների աշխատակազմերը, բնակավայրերի վարչական ղեկավարները, տնտեսվարող սուբյեկտները, մասնավոր ընկերությունները, մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների մանկավարժական կոլեկտիվները, աշխատակիցներ, դպրոցականներ։ Համապետական շաբաթօրյակի շրջանակներում մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացնում նաև Գեղարքունիքի մարզային ենթակայության բուժհիմնարկների բուժաշխատողները։