Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում 2025 թվականին հայտարարված թատերական երկամսյակի ընթացքում ներկայացրած 10 բեմադրությունները դիտել է շուրջ 3350 հանդիսատես

01.05.2025

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական եկամսյակի շրջանակներում բեմադրվեց վերջին ներկայացումը։
Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրընկալեց «Հրազդանի դրամատիկական թատրոն» մշակութային կենտրոնի դերասաններին, որոնք ներկայացրին «Ծառերը կանգնած են մեռնում» բեմադրությունը, ռեժիսոր Սամվել Բաղինյան։
2025 թվականի մարտի 8-ից ապրիլի 28-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի հանդիսատեսի մասնակցությամբ լեփ-լեցուն դահլիճում խաղացել են Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի, Երևանի խամաճիկների թատրոնի, Երևանի մնջախաղի թատրոնի, Հովհ.Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ինչպես նաև Հրազդանի դրամատիկական թատրոնի դերասանները, ովքեր իրենց խաղերով մեծ բավականություն են պատճառել տարբեր տարիքի հանդիսատեսին։
Բեմադրությունները դիտելու նպատակով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից հրավիրվել են Արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների մայրեր, քույրեր, կանայք, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ուժային կառույցների աշխատողներ, մարզային ենթակայության կրթամշակութային և առողջապահական հիմնարկների կոլեկտիվներ, մարզում գործող բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների պրոֆեսորա-դասախոսական անձնակազմեր, կրտսեր և ավագ տարիքի դպրոցականներ, նախադպրոցական տարիքի երեխաներ, անհատ քաղաքացիներ։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-12 09:12:12