Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ

01.05.2025

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ.
«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, խաղաղություն ու բարօրություն, անսպառ հաջողություններ անձնական կյանքում և աշխատանքում։
Աշխատանքով են կերտվել մեր պատմության հազարամյակների երթերը,
աշխատանքի մեջ է մեր պետության ծաղկման, հզորացման ու զարգացման միակ գրավականը, մեր հուսալի ներկան ու ապագան։
Աշխատանքով են դաստիարակվել ու կրթվել սերունդները, աշխատանքի մեջ մարդը կշարունակի գտնել արարելու և կատարելագործվելու շնորհը։
ՀՀ կառավարությունն արել ու անում է հնարավորը` ապահովելու իր քաղաքացիների համար խաղաղ ու ստեղծագործ աշխատանքային միջավայր, պայմանների բարելավում, աշխատանքին համարժեք վարձատրություն, որը բարեկեցության տանող ճշգրիտ ճանապարհն է։
Աշխատանքով են հայրենի երկրին շունչ ու ոգի տվել հողի մշակները, շինարարները, արտադրողները, արհեստավորները, մանկավարժները, բազմաթիվ այլ մասնագիտությունների տեր մարդիկ, որոնց վաստակի առջև միշտ խոնարհ ենք ու երախտապարտ, որը և պիտի արտահայտենք մեր անդուլ աշխատանքով, մեր պետությունը ծաղկեցնելու և հզորացնելու վճռականությամբ։
Բոլորիդ ցանկանում եմ երջանկություն, աշխատանքային անսպառ եռանդ, պայծառ տրամադրություն։
Լավագույն ցանկություններով `
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան» 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-04 16:16:23