Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Վարդենիս համայնքում

30.04.2025


Ապրիլի 30-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Վարդենիսի համայնքապետարանում անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։
Ընդունելությանը մասնակցում ին նաև Վարդենիսի համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Վարդենիսի բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Շահինյանը, համայնքապետարանի ԿՄՍԵ և սոցիալական աջակցության բաժնի պետ Աննա Վարդանյանը։
Քաղաքացիները դիմեցին աշխատանքի տեղավորման, հաշմանդամության կարգի և դեղորայքի ձեռքբերման, բնակարանի բարեկարգման, առողջական, սոցիալ- տնտեսական տարաբնույթ խնդիրների կարգավորման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու համար։
Դիմումատուների մի մասի խնդրանքը տեղում բավարարվեց, իսկ լրացուցիչ ուսումնասիրության ենթակա դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով և ժամկետում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-12 09:12:12