Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը

30.04.2025


Սկսած 2005 թվականից՝ եվրոպական տարածաշրջանում ամեն տարի իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը` իմունականխարգելման մասին հանրության իրազեկվածությունը բարձրացնելու, պատվաստումների միջոցով բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելու նպատակով:
Այս տարի միջոցառումը մեկնարկել է ապրիլի 27-ին։
Ծրագիրը հնարավորություն է ընձեռնում մեկ անգամ ևս ընդգծել հանրային առողջապահության ոլորտում պատվաստումների դերի կարևորությունը և գերակայությունը, բարձրացնում է պատվաստումների վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը, բնակչության շրջանում պատվաստումների պահանջարկը, նպաստում իմունականխարգելման քաղաքական աջակցության ապահովմանը:
Նախաձեռնության շրջանակներում ՀՀ Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների բուժաշխատողների կողմից մարզի հանրակրթական դպրոցներում, կրթամշակութային և այլ հաստատություններում   իրականացվում են հանդիպումներ, որոնց ընթացքում մասնակիցների շրջանում կատարվում են իրազեկման աշխատանքներ պատվաստումների, դրանց կարևորության, բազմապիսի վարակիչ հիվանդություններից զերծ մնալու ինչպես նաև դրանից խուսափելու արդյունքում ի հայտ եկող խնդիրների ու բարդությունների մասին։
Միջոցառման շրջանակներում նախատեսված հանդիպումները կավարտվեն սույն թվականի մայիսի 3-ին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-12 09:12:12