Նորություններ
Մայիսի 3-ին համապետական շաբաթօրյակ է
30.04.2025

Գեղարքունիքի մարզի սիրելի հայրենակիցներ,
Մայիսի 3-ին ինչպես ողջ հանրապետությունում այնպես էլ Գեղարքունիքի մարզում կանցկացվի համապետական շաբաթօրյակ։
Ակնկալում ենք մարզի համայնքների ազգաբնակչության, համայնքների տարածքներում գործող գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, մարզային և համայնքային ենթակայության կազմակերպությունների և տնտեսվարող սուբյեկտների առավելագույն մասնակցությունը մաքրման և բարեկարգման աշխատանքներին։
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ