Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ մարզի 10-12-րդ դասարանների աշակերտները ճանաչողական այց են կատարում մարզի բժշկական կենտրոններ
28.04.2025
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ 2025 թվականի ապրիլի 14-ից Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների 10-12-րդ դասարանների աշակերտներն այցելում են իրենց տարածաշրջանների բժշկական կենտրոններ։ Այցը ունի ճանաչողական բնույթ և մասնագիտական կողմնորոշման նպատակ։
Աշակերտներին ուղեկցում են իրենց դպրոցների քիմիա, կենսաբանություն առարկաները դասավանդող մանկավարժները, իսկ բուժհիմնարկներում ՝ բժշկական կենտրոնների բուժաշխատողները։
Բուժհիմնարկների առանձին բաժիններում աշակերտները հնարավորություն են ունենում համադրել ուսումնական ծրագրերը գործնական քայլերի հետ։
Ըստ մշակված ժամանակացույցի՝ մինչև մայիսի 8-ը Գավառի տարածաշրջանի դպրոցներից Գավառի բժշկական կենտրոն կայցելի 280, մինչև մայիսի 6-ը Սևանի տարածաշրջանի դպրոցներից Սևանի Բժշկական կենտրոն կայցելի 114, մինչև ապրիլի 28-ը Մարտունու տարածաշրջանի դպրոցներից Մարտունու բժշկական կենտրոն՝ 335, Վարդենիսի տարածաշրջանի դպրոցներից Վարդենիսի բժշկական կենտրոն 168 աշակերտ, իսկ Ճամբարակի տարածաշրջանի դպրոցներից Ճամբարակի առողջության կենտրոն արդեն իրենց այցն ավարտել են 115 աշակերտներ։
Դպրոցականները մեծ սիրով ու հետաքրքրությամբ են մասնակցում այս նախաձեռնությանը և համոզված են, որ այդ այցերը մեծ հնարավորություն կարող են ստեղծել իրենց մասնագիտության ընտրության հարցում։