Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում մեծ հանդիսավորությամբ է նշվել Քաղաքացու օրը

27.04.2025


Համաձայն «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես Քաղաքացու օր:
Ապրիլի 26-ին՝ Քաղաքացու օրվա շրջանակում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում և բնակավայրերում անցկացվել են մի շարք մարզա-մշակութային միջոցառումներ, հանրային քննարկում-բանախոսություններ «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով։
Քաղաքացու օրվա առթիվ կազմակերպվող մշակութային միջոցառումների նպատակն է ֆլեշմոբերի, բացօթյա ցուցադրությունների, համերգային ծրագրերի, ազգային նվագարանների միջոցով նպաստել քաղաքացիական կրթության, հայրենասիրության, ազգային ինքնության, պետականության և պետական խորհրդանիշների արժևորմանը։
Ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված ժամանակացույցի՝ միջոցառումները մարզում մեկնարկել են ժամը 12։00-ին և ամփոփվել ժամը 15։00-ին։
Քաղաքացու օրվան նվիրված համերգային ծրագրեր, ձեռքի և նկարչական աշխատանքների ցուցահանդեսներ, սիրողական հեծանվավազք, նարդու և այլ մարզաձևերից առաջնություններ, մշակութային բազմաբնույթ միջոցառումներ են տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Սևան-Երևան մայրուղու՝ վերգետնյա անցումի հարակից տարածքից մինչև Դդմաշեն բնակավայր, Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակի տարածքում, Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի Ռ․ Հովհաննիսյանի անվան մշակույթի տանը, Սևան քաղաքի Ս․ Զաքարյանի անվան մշակույթի պալատում, Վարդենիս քաղաքի Մ. Մկրտչյանի անվան մշակույթի պալատում, Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի մշակույթի տանը, Ճամբարակի երաժշտական դպրոցում, Ճամբարակի Է․ Ղուլյանի անվան գեղարվեստի դպրոցում, Ճամբարակ համայնքի Շողակաթի միջնակարգ դպրոցում, Ճամբարակ համայնքի Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոցում, Մարտունի համայնքի Մարտունու մանկական արվեստի դպրոցում, Գեղարքունիքի մարզի Լ․Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում։
Մարզի համայնքներում հանդիպումներ են կազմակերպվել պետական և համայնքային իշխանության ներկայացուցիչների, կրթության, գիտության, տեխնոլոգիաների, սպորտի, մշակույթի բնագավառներում հաջողություններ արձանագրած, ինչպես նաև հասարակական ակտիվ գործունեություն ծավալող գործիչների հետ, ովքեր, որպես բանախոսներ, ներկայացրել են պետության զարգացման գործում քաղաքացու դերակատարության, քաղաքացու կերպարի մասին իրենց պատկերացումներն ու փորձառությունը, հարցուպատասխանի ձևաչափով իրենց հաջողություններն ու ձեռքբերումներն են ներկայացրել, միաժամանակ քննարկելով երիտասարդների քաղաքացիական մոտեցումների, արժեքային խնդիրների վերաբերյալ հարցեր:
Բանախոսություններն ամփոփվել են մշակութային կարճ միջոցառումներով, որի ընթացքում հանդես են եկել համայնքների արվեստի դպրոցների սաները և ստեղծագործական խմբերը։
Քաղաքացու օրվա միջոցառումների շրջանակներում Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել քաղաքի հիմնադիր-իշխաններ Բարսեղ, Մկրտիչ եւ Մարգար Արծրունի եղբայրների արձանախմբի բացման հանդիսավոր արարողությունը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-12 09:12:12