Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ քննարկվեցին Գեղարքունիքի մարզի երթուղային ցանցի կազմակերպմանը վերաբերող հարցեր
25.04.2025
Ապրիլի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ քննարկվեց Գեղարքունիքի մարզի երթուղային ցանցի կազմակերպման հարցը։
Քննարկմանը մասնակցեցին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, Սևանի, Վարդենիսի, Ճամբարակի համայնքապետարանների ներկայացուցիչներ, տարածաշրջանային տրանսպորտային երթուղիները սպասարկող կազմակերպությունների ղեկավարներ։
Կարեն Սարգսյանը լսեց համայնքապետարանների ներկայացուցիչների և տարածաշրջանային տրանսպորտային երթուղիները սպասարկող կազմակերպությունների ղեկավարների կարծիքները և առաջարկությունները՝ միաժամանակ հանդես գալով համապատասխան դիտողություններով ու առաջարկություններով։
Քննարկման արդյունքում որոշվեց՝ առաջարկել համայնքների ղեկավարներին՝ ևս մեկ անգամ ուսումնասիրել նախկինում հաստատված տրանսպորտային երթուղային ցանցը և չվացուցակները ու մեկշաբաթյա ժամկետում Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ ներկայացնել համայնքների նոր երթուղային ցանցը և հաստատված չվացուցակները՝ հարցի վերջնական կարգավորման նպատակով համարժեք որոշում կայացնելու նպատակով։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Գեղարքունիքի մարզի երթուղային ցանցի կազմակերպման հետ կապված այլ հարցեր։