Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում հարգանքի տուրք մատուցվեց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին

24.04.2025

Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը խնկարկելու օրը, Գեղարքունիքի մարզպետի գլխավորությամբ մարզային և համայնքային իշխանությունների, նրանց ենթակայությամբ գործող կրթամշակութային և առողջապահական հիմնարկների, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի մասնակցությամբ Գավառ քաղաքում ծաղիկներ խոնարհվեցին սրբադասված նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Այնուհետև ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց պատարագ և Սրբերի բարեխոսության կարգ, կատարվեց մոմավառություն:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ․
<<Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր, հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության անմեղ նահատակներին, մենք գիտակցում ենք, որ պետք է շարժվենք առաջ, պետք է կարողանանք համախմբվել ազգային իղձերի ու նպատակների շուրջ, կառուցենք ուժեղ ու ժողովրդավարական պետություն, խաղաղ ու ժամանակակից երկիր, համայն հայության հզոր հայրենիք-պետություն, ուր վերադառնում են Հայոց ցեղասպանության զոհերի և հրաշքով փրկվածների սերունդները:
Դատապարտելով ցեղասպանությունը` մենք միասնականությամբ և համախմբվածությամբ պետք է սատարենք մեր պետության հզորացմանը: Հայաստանի պետականության հզորացումն է երաշխիքը ոչ միայն հետագա հնարավոր արհավիրքները կանխելու, այլև վերականգնելու պատմական արդարությունը:
Հավերժ խոնարհում Հայոց մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակին և փառք հայ ժողովրդին>>: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-09 19:03:31