Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հետ այցելել է Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայրի տարածք

22.04.2025

Այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հետ այցելել է Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայրի տարածք, որտեղ ՏԿԵ փոխնախարար Վարդան Կոստանյանի, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի և ծրագրի պատասխանատուների հետ տեղում քննարկել են առաջիկայում աղբավայրի շահագործման հետ կապված վերջին աշխատանքները։
Աղբավայրի տարածքում շինարարական աշխատանքներն ավարտված են, անհրաժեշտ տեխնիկան և աղբամաններն արդեն ներկրված են և տեղում են, շուտով աղբավայրը կսկսի գործել։
Ծրագրի ընդհանուր բյուջեն 11 մլն եվրո է, որի կեսը հանդիսանում է վարկային միջոց, մյուս կեսը՝ դրամաշնորհ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-12 09:12:12