Նորություններ
Թատերական երկամսյակի շրջանակներում Գեղարքունիքի մարզն այս անգամ հյուրընկալեց Վանաձորի թատրոնի դերասաններին
22.04.2025
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական եկամսյակի շրջանակներում կայացավ հերթական՝ 9-րդ հանդիպումը։
Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրընկալեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններին, որոնց կատարմամբ ներկայացվեց «Ես միայն զանգահարելու եմ եկել» դրաման, ռեժիսոր Մարիամ Մնացականյան։
Բեմադրությունը դիտելու էին հրավիրվել Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների մանկավարժներ, աշխատակիցներ, կրթա-մշակութային հաստատությունների կոլեկտիվներ, մարզում գործող բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների պրոֆեսորա-դասախոսական անձնակազմեր, ավագ տարիքի դպրոցականներ, քաղաքացիներ։
Նախաձեռնության շրջանակներում հաջորդ և վերջին հանդիպումը մարզի թատրոնում կկայանա ապրիլի 28-ին։