Նորություններ
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության կողմից անվճար հիմունքներով ձեռք է բերել 6000 տնկի
21.04.2025
Գեղարքունիքի մարզում իրականացվող գարնանային ծառատունկի իրականացման միջոցառումների շրջանակներում մարզպետի աշխատակազմը Լոռու մարզի «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության կողմից անվճար հիմունքներով ձեռք է բերել 6000 տնկի, որից 2000-ը՝ սոճի, 3000-ը՝ վայրի տանձ և 1000-ը՝ վայրի խնձոր։
Նշված տնկիները տրամադրվել են Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի, Վարդենիս և Ճամբարակ համայնքներին, որից 850 տանձենի, 400 սոճի, 200 խնձորենի՝ Սևան, 850 տանձենի, 700 սոճի, 300 խնձորենի՝ Մարտունի, 750 տանձենի, 600 սոճի, 300 խնձորենի Վարդենիս և 550 տանձենի, 300 սոճի, 200 խնձորենի Ճամբարակ համայնքներին։
Համայնքապետարանների կողմից ձեռք բերված շիվերը տնկվել են համայնքների և բնակավայրերի մանկապարտեզների, դպրոցների, առողջապահական հիմնարկների տարածքներում, պուրակներում, այգիներում, ճամփեզրերին։