Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

21.04.2025


Ապրիլի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված դպրոցների, մանկապարտեզների և առողջապահական ձեռնարկությունների շենքերի կառուցման ծրագրերի իրականացման ընթացակարգերի, «Հայաստան Համահայկական հիմնադրամի» հետ համագործակցությամբ 2 մանկապարտեզների շենքերի կառուցման և «Դէկավվա» բարեգործական հիմնադրամի հետ 1 մանկապարտեզի հիմնանորոգման համար ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների, սուբվենցիոն կամ պետական ծրագրերով նախատեսված ճանապարհաշինական աշխատանքների համար շինարարական մրցույթների հայտարարման հետ կապված հարցեր:
Քննարկվեցին նաև միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 2025 թվականի համար հաստատված սուբվենցիոն 6 ծրագրերի ընթացքի, Մարտունի համայնքի Երանոս, Ծովասար, Վարդենիկ, Աստղաձոր գյուղերի հիմնանորոգված կամ նորակառույց մանկապարտեզների բացման միջոցառումների անցկացման հետ կապված հարցեր։
Խոսվեց Վարդենիսի ԲԿ-ում, Վերին Գետաշենի բուժամբուլատորիայում ընթացող վերանորոգման աշխատանքների ընթացքի, Լճափի նորակառույց բուժամբուլատորիայի շահագործման ընթացակարգի և ժամկետների, հրատապ որոշ ծրագրերի իրականացման, Սևան համայնքում «Ախթամար» հուշարձանի տարածքի բարեկարգման աշխատանքների համար նախագծի ձեռքբերման հետ կապված հարցերի շուրջ։
Որոշվեց մարզում միասնական երթուղային ցանցի ներդրման նպատակով շահագրգիռ կազմակերպությունների և համայնքների հետ կազմակերպել քննարկում:
Կարեն Սարգսյանը հանձնարարեց՝ համայնքների հետ համագործակցությամբ հավուր պատշաճի կազմակերպել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի և «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումները և մայիսի 3-ին հայտարարված համապետական շաբաթօրյակը։
Խորհրդակցության ընթացքում մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստացան այլ հանձնարարականներ ևս։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-12 09:12:12