Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցվող Ճրագալույցի պատարագ

19.04.2025

Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցեց Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցվող Ճրագալույցի պատարագին։
Տոնի առթիվ մարզպետի շնորհավորանքը․
«Սկզբնավորվելով հազարամյակների խորքից` Սուրբ Հարության տոնը հայ ժողովրդին համախմբել է հայրենի հավատի, ազգասիրական ու մարդասիրական գաղափարների շուրջ, դարձել հայ կյանքի, պատմության ու մշակույթի անբաժան մասը։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ մեզ բոլորիս Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ և մաղթում, որ հարության լույսը ջերմությամբ ու սիրով լցնի Ձեր ընտանիքներն ու սրտերը։ Թող Արարչի կամքով զորանա մեր հայրենիքը և Հայաստան աշխարհի վրա սփռվի Հարության հրաշափառ լույսը։
Շնորհավոր թող լինի բոլորիս Սուրբ զատիկը, ձեր տները ուրախությամբ, հոգիները լույսով լցնի։
Աստված մեր ժողովրդին Փրկիչ և Պահապան։
Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-12 09:12:12