Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի բարձրաստիճան զինվորականները հանդիպումներ են անցկացրել Գեղարքունիքի մարզի ավագ տարիքի դպրոցականների հետ

18.04.2025

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանը և ռազմական իրավունքի և առաջնորդության ամբիոնի պետ Հարություն Մանուկյանը ապրիլի 16-18-ին հանդիպումներ են ունեցել Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Ճամբարակ, Մարտունի, Վարդենիս համայնքների դպրոցների տնօրենների, ՆԶՊ առարկան դասավանդող ուսուցիչների և բարձր դասարանների աշակերտների հետ։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Ջանիկ Բազեյանը, Վահան Զարոյանը, մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, նույն վարչության և համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ։
Հանդիպման նպատակը աշակերտների շրջանում ռազմական գործի և զինվորական ծառայության դերի բարձրացումն ու դպրոցականների մասնագիտական կողմնորոշումն էր:
Բանախոսները ներկայացրել են ակադեմիայի ընդունելության կարգը, գործող պայմանները, ակադեմիայի և զինվորական մասնագիտության առավելությունները, կրթական առաջնահերթությունները, անդրադարձել են ակադեմիայում իրականացված և ընթացիկ բարեփոխումներին, ուսումնական նոր ծրագրերի ներդրման գործընթացին, ինչպես նաև ուսանողներին և շրջանավարտներին հատկացվող առավելություններին:
Հանդիպումների ընթացքում մասնակիցների համար ցուցադրվել են քննարկվող թեմաների վերաբերյալ տեսանյութեր, հետաքրքրող հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-19 19:59:58