Նորություններ
Գեղարքունիքցի թատերասերների հերթական հյուրերը Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններն էին
17.04.2025
Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը հյուրընկալեց Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններին։
Հանդիպումը կայացավ Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում։
Արտաշատի թատրոնի դերասանների ուժերով ներկայացվեց «Մայրը» բեմադրությունը, ռեժիսոր Կարեն Խաչատրյան։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում սա 8-րդ բեմադրությունն էր։
Հերթական հանդիպումը մարզի թատրոնում կկայանա ապրիլի 19-ին ժամը 17։00-ին։