Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը Ոստիկանության աշխատողի օրվա առթիվ
16.04.2025

Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի՛ ծառայողներ,
Շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական օրվա՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա առիթով:
Վերջին տարիներին սկսված և ընթացքի մեջ գտնվող բարեփոխումների շնորհիվ օր օրի նորացվում, կատարելագործվում, վերափոխվում ու նոր բովանդակություն է ձեռք բերում Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգը՝ ավելի ամրապնդելով հայրենի պետականության հիմքերը, բարձրացնելով պետական ու հասարակական կարգի պահպանության հնարավորությունները։
Համոզված եմ, որ իրականացվող արմատական բարեփոխումները ոստիկանությանն օժտելու են նոր մտածողությամբ, ոստիկանի գործի արդիական ընկալումով, և դուք առավել ջանքով եք շարունակելու ծառայությունը հանուն օրենքի գերիշխանության և հասարակության անվտանգության:
Այս վստահությամբ՝ կրկին շնորհավորում եմ ոստիկանության բոլոր ծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ:
Շնորհավորում եմ նաև ոստիկանության վետերաններին, մաղթում երկար ու անխռով տարիներ:
Շնորհավորում եմ ոստիկանական ընտանիքներին, որոնք ամուր ու հուսալի թիկունք են իրենց հարազատների համար:
Շնորհավոր տոնդ, ոստիկա՛ն:
Լավագույն ցանկություններով՝
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան