Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նախապատրաստական աշխատանքներ՝ Համապետական շաբաթօրյակի անցկացման շրջանակներում

15.04.2025

2025 թվականի մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։
Այդ կապակցությամբ համակարգված ու արդյունավետ աշխատանքները կազմակերպելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանի գլխավորությամբ կայացել է համապետական շաբաթօրյակի նախապատրաստական և կազմակերպչական հարցերի քննարկում՝ ՀՀ գործադիր և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը։

Շաբաթօրյակի օրն ակնկալվում է պատշաճ վիճակի բերել միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերն ու հարակից տարածքները, սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքները, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքները, հատուկ պահպանվող տարածքները, ջրային համակարգերի տարածքները, կանաչ գոտիները, պուրակները, զբոսայգիները և այլն:
Հանդիպման ընթացքում պլանավորվել են գերատեսչությունների կողմից նախատեսվող աշխատանքները, անհրաժեշտ տեխնիկայի և մարդկային ռեսուրսների ներգրավման և մաքրման ենթակա տարածքների հստակեցման հարցերը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 19:05:09