Նորություններ
Թատերական երկամսյակի շրջանակներում Գեղարքունիքի հանդիսատեսի հերթական հյուրերը սունդուկյանցիներն էին
14.04.2025
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական եկամսյակի շրջանակներում կայացավ հերթական՝ 7-րդ հանդիպումը։
Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրընկալեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանական խմբին, որի կատարմամբ ներկայացվեց «Գողերի որջը» կոմեդիան, ռեժիսոր Դավիթ Հարությունյան։
Բեմադրությունը դիտելու նպատակով Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից հրավիրվել էին մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների մանկավարժներ, աշխատակիցներ, կրթա-մշակութային հաստատությունների կոլեկտիվներ, մարզում գործող բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների պրոֆեսորա-դասախոսական անձնակազմեր, ավագ տարիքի դպրոցականներ, քաղաքացիներ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն