Նորություններ
«ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլոմ Գեղարքունիքի մարզը կներկայացնեն Սարուխանի թիվ N 2 միջնակարգ և Սևանի ավագ դպրոցների թիմերը
14.04.2025
2025 թվականի ապրիլի 10-11-ին Գավառի Գրիշա Վահանի Ափրոյանի անվան մարզադպրոցում տեղի է ունեցել «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Գեղարքունիքի մարզային փուլի մրցումները, որին իրավունք են ստացել մասնակցելու մրցաշարի համայնքային փուլի մրցումներում 1-ին 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցական թիմերը, որոնց կազմում ընդգրկվել են 2 տղա և 2 աղջիկ։
Մրցումները անցկացվել են 2 տարիքային խմբերով: Առաջին տարիքային խումբում ընդգրկվել են 5-9-րդ դասարանների, իսկ երկրորդ տարիքային խմբում՝ 10-12-րդ դասարանների աշակերտները:
Ապրիլի 10-ին կայացել է 1-ին տարիքային խմբի մրցումները, որին մասնակցել են Սարուխանի Մ. Խոստեղյանի անվան N 2, Վերին Գետաշենի N 1, Աղբերքի, Վանևանի և Դդմաշենի միջնակարգ դպրոցների թիմերի միջև։ Մրցապայքարում հաղթող է ճանաչվել Սարուխանի Մ. Խոստեղյանի անվան N 2 միջնակարգ դպրոցի թիմը։
2-րդ տարիքային խմբի թիմերի մրցապայքարը տեղի է ունեցել ապրիլի 11-ին։ Այս տարիքային խմբում մրցանակային տեղերի համար պայքարել են Սևանի Խ. Աբովյանի անվան, Գավառի, Մարտունու Տ.Աբրահամյանի անվան ավագ, Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան, Սարուխանի Մ. Խոստեղյանի անվան N 2 և Աղբերքի միջնակարգ դպրոցների թիմերը։ 2-րդ տեղը զբաղեցրել է Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի թիմը։
Այս տարիքային խմբի հաղթողի համար մրցապայքարում հանդիպել են Սևանի Խ. Աբովյանի անվան և Գավառի ավագ դպրոցների թիմերը։ Գրանցվել է ոչ-ոքի և միայն լրացուցիչ խաղի արդյունքում հաղթողի կոչումը նվաճել է Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի թիմը։
Մրցանակային տեղեր գրաված դպրոցական թիմերը պարգևատրվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գավաթներով և հավաստագրերով։
2025 թվականի ապրիլի 26-27-ը Չարենցավան քաղաքում կայանալիք՝ «ՀՀՎարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի 1-ին տարիքային խմբում Գեղարքունիքի մարզը կներկայացնի Սարուխանի Մ. Խոստեղյանի անվան N 2 միջնակարգ դպրոցի թիմը, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի թիմը։