Նորություններ
Վարդենիս համայնքում իրազեկվեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսության ոլորտի 2025 թվականի պետական օժանդակության ծրագիրը
11.04.2025
ՀՀ կառավարության կողմից մշակված գյուղատնտեսության ոլորտի 2025 թվականի պետական օժանդակության ծրագրերի իրազեկման հանդիպումները եզրափակվեց Վարդենիս համայնքում։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության մասնագետները ապրիլի 11-ին հանդիպում ունեցան Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում։
Հանդիպմանը մասնակցում էին Վարդենիսի համայնքապետարանի գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ, պատասխանատու աշխատողներ, Վարդենիսի բնակավայրերի վարչական ղեկավարներ, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները մանրամասնորեն խոսեցին ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող գյուղատնտեսության աջակցության ծրագրի բովանդակության, դրանից օգտվելու հնարավորությունների, ծրագրի արդյունավետության մասին, պատասխանեցին ներկաների կողմից ոլորտին առնչվող հարցերին։
ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղաջակցության ծրագրի վերաբերյալ մանրամասները ներկայացված են հետևյալ հղումով
http://gegharkunik.mtad.am/files/docs/83598.pdf