Նորություններ
Գյուղատնտեսության ոլորտի 2025 թվականի պետական օժանդակության ծրագրերի իրազեկման հանդիպում Մարտունի համայնքում
10.04.2025
ՀՀ կառավարության կողմից մշակված գյուղատնտեսության ոլորտի 2025 թվականի պետական օժանդակության ծրագրերի իրազեկման նպատակով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության մասնագետները ապրիլի 10-ին հանդիպում ունեցան Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում։
Հանդիպմանը մասնակցում էին Մարտունու համայնքապետարանի գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ, պատասխանատու աշխատողներ, Մարտունու բնակավայրերի վարչական ղեկավարներ, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները մանրամասնորեն խոսեցին ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող գյուղատնտեսության աջակցության ծրագրի բովանդակության, դրանից օգտվելու հնարավորությունների, ծրագրի արդյունավետության մասին, պատասխանեցին ներկաների կողմից ոլորտին առնչվող հարցերին։
ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղաջակցության ծրագրի վերաբերյալ մանրամասները ներկայացված են հետևյալ հղումով
http://gegharkunik.mtad.am/files/docs/83598.pdf