Նորություններ
Գեղարքունիքի մարզպետին փոխարինող, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը մասնակցել է միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստին
10.04.2025
Ապրիլի 9-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետին փոխարինող, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստին։
Նիստը վարել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Մասնակցել են ՏԿԵՆ փոխնախարար Վարդան Կոստանյանը, Շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ՀՀ մարզպետները, Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Նանե Ղազարյանը։
Քննարկվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կադաստրային գնահատման կարգի, ցածր գներով հողամասերի վաճառքների կասեցման, աճուրդների մեկնարկային գների սահմանման ընթացակարգի վերանայման, հողամասերի նպատակային նշանակության փոփոխության պահին կադաստրային արժեքների առկա տարբերությունները համապատասխան համայնքների բյուջեներ մուտքագրման գործընթացի վերլուծության և մի շարք այլ հարցեր։
Հանդիպմանը ավելի դետալային քննարկվել են նախորդ նիստում առանձնացված խնդիրների լուծման երկու տարբերակները, որոնք առաջիկայում կորոշակիացվեն և կներկայացվեն վարչապետի հաստատմանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia