Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսության ոլորտի 2025 թվականի պետական օժանդակության ծրագրերի իրազեկման հանդիպում Գավառ համայնքում

09.04.2025

ՀՀ կառավարության կողմից մշակված գյուղատնտեսության ոլորտի 2025 թվականի պետական օժանդակության ծրագրերի իրազեկման նպատակով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության մասնագետները ապրիլի 9-ին ժամը 14։00-ին հանդիպում ունեցան Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում։

Հանդիպմանը մասնակցում էին Գավառի համայնքապետարանի գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ, պատասխանատու աշխատողներ, Գավառի բնակավայրերի վարչական ղեկավարներ, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները մանրամասնորեն խոսեցին ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող գյուղատնտեսության աջակցության ծրագրի բովանդակության, դրանից օգտվելու հնարավորությունների, ծրագրի արդյունավետության մասին, պատասխանեցին ներկաների կողմից ոլորտին առնչվող հարցերին։
ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղաջակցության ծրագրի վերաբերյալ մանրամասները ներկայացված են հետևյալ հղումով
http://gegharkunik.mtad.am/files/docs/83598.pdf
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-19 19:59:58