Նորություններ
Գեղարքունիքի մարզում շարունակվում են ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսության ոլորտի 2025 թվականի պետական օժանդակության ծրագրերի իրազեկման աշխատանքները
09.04.2025
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության մասնագետների կողմից մեկնարկած իրազեկման հերթական աշխատանքներն ապրիլի 9-ին ժամը 11։00-ին իրականացվեցին Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում։
Թեման՝ ՀՀ կառավարության կողմից մշակված գյուղատնտեսության ոլորտի 2025 թվականի պետական օժանդակության ծրագրերի իրազեկում էր։
Հանդիպմանը մասնակցում էին Սևանի համայնքապետարանի պատասխանատու աշխատողներ, գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ, Սևանի բնակավայրերի վարչական ղեկավարներ, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները խոսեցին ՀՀ կառավարության աջակցությամբ 2025 թվականին իրականացվող գյուղատնտեսության աջակցության ծրագրի բովանդակության, դրանից օգտվելու հնարավորությունների, ծրագրի արդյունավետության մասին, պատասխանեցին ներկաների կողմից ոլորտին առնչվող հարցերին։
ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղաջակցության ծրագրի վերաբերյալ մանրամասները ներկայացված են հետևյալ հղումով
http://gegharkunik.mtad.am/files/docs/83598.pdf
ՀՀ կառավարություն