Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կատարվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը

09.04.2025


Ապրիլի 9-ին Գեղարքունքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կատարեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սիմոն Մանուկյանը, մարզպետի խորհրդական Սևակ Խլղաթյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։
Քաղաքացիները դիմում ներկայացրին աշխատանքի տեղավորման, բնակարանի տանիքի վերանորոգման, պետական պատվերի շրջանակներում բուժումը կազմակերպելու և կոմունալ պայմանների ձեռքբերման հարցում աջակցություն ստանալու, պետական աջակցությամբ իրականացվող բնակարանաշինական ծրագրերից օգտվելու, բուժման, դեղորայքի ձեռքբերման, ինչպես նաև սոցիալ-տնտեսական տարբեր խնդիրների կարգավորման նպատակով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից դրամական աջակցություն ստանալու համար։
Որոշ քաղաքացիներ տեղում ստացան իրենց բարձրացված հարցերի պատասխանները, իսկ մնացած դիմումներին պատասխան կտրվի լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-19 19:59:58