Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզում մեկնարկեցին ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսության ոլորտի 2025 թվականի պետական օժանդակության ծրագրերի իրազեկման աշխատանքները

08.04.2025

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ ապրիլի 8-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության մասնագետները եղան Ճամբարակ համայնքում, որտեղ իրականացրին ՀՀ կառավարության կողմից մշակված գյուղատնտեսության ոլորտի 2025 թվականի պետական օժանդակության ծրագրերիիրազեկման աշխատանքներ։
Հանդիպմանը մասնակցում էին Ճամբարակի համայնքապետարանի պատասխանատու աշխատողներ, գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ, Ճամբարակի բնակավայրերի վարչական ղեկավարներ, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները խոսեցին ՀՀ կառավարության աջակցությամբ 2025 թվականին իրականացվող գյուղատնտեսության աջակցության ծրագրի բովանդակության, դրանից օգտվելու հնարավորությունների, ծրագրի արդյունավետության մասին, պատասխանեցին ներկաների կողմից գյուղատնտեսության և բուսաբուծության ոլորտներին առնչվող հարցերին։
ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղաջակցության ծրագրի վերաբերյալ մանրամասները ներկայացված են հետևյալ հղումով
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-19 19:59:58