Նորություններ
Թատերական երկամսյակի շրջանակներում այս անգամ Գեղարքունիքի հանդիսատեսի հյուրերը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասաններն էին
07.04.2025
Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում ապրիլի 5-ին Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրընկալեց Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասաններին, որոնք մարզի մեծահասակ հանդիսատեսի համար ներկայացրին «Իսկ դրսում ձյուն է գալիս» բեմադրությունը, ռեժիսոր Դավիթ Հակոբյան։
Բեմադրությունը դիտելու նպատակով Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից հրավիրվել էին մանկավարժներ, մշակութային հաստատությունների աշխատակիցներ, մարզում գործող բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների պրոֆեսորա-դասախոսական անձնակազմեր, անհատ քաղաքացիներ։
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մարզում հայտարարված թատերական եկամսյակի ընթացքում սա հերթական՝ 6-րդ բեմադրությունն էր ներկայացվում։
Հաջորդ հանդիպումը կկայանա ապրիլի 10-ին՝ սունդուկյանցիների հետ։