Նորություններ
ՀՀ կառավարության հերթական նիստում ֆինանսական միջոցներ հատկացվեց Գեղարքունիքի մարզում իրականացվելիք ծրագրերի համար
03.04.2025

ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 3-ի հերթական նիստում որոշում կայացվեց 1 միլիոն 328,70 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի «Վաղաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նորոգման աշխատանքների ընթացքն ապահովելու համար։
ՀՀ կառավարության նույն որոշմամբ ֆինանսական միջոցներ հատկացվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ հանրապետության մարզերի մի շարք դպրոցների շենքային պայմանների բարեկարգման և դրա նախապատրաստական աշխատանքների համար։
Գեղարքունիքի մարզից նշված դպրոցների ցանկում ընդգրկված են Սարուխանի թիվ 2, Նորատուսի թիվ 1, Կարմիրգյուղի թիվ 2, Վարդաձորի, Ձորագյուղի, Ծովագյուղի, Ծակքարի և Ակունքի միջնակարգ դպրոցները, որոնց դեպքում հատկացված միջոցները կծախսվեն նորոգման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման համար։
ՀՀ կառավարություն