Նորություններ
Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական եկամսյակի շրջանակներում բեմադրվեց 5-րդ ներկայացումը
02.04.2025
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական եկամսյակի շրջանակներում Երևանի և հանրապետության տարբեր քաղաքների թատերական խմբերի կողմից շարունակվում են բեմադրություններ նեկայացվել գեղարքունիքցի տարբեր տարիքի հանդիսատեսի համար։
Ծրագրի շրջանակներում ապրիլի 1-ին Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրընկալեց Երևանի «Հովհ.Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ի դերասանական խմբին, որոնք հանդես եկան «Ոսկե ճուտիկը» մանկական երաժշտական բեմադրության ներկայացմամբ, ռեժիսոր Կարեն Խաչատրյան։
Այս անգամ, ներկայացումը դիտելու էին հրավիրվել Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների տարրական դասարանների աշակերտներ, ծնողներ, մանկավարժներ։