Նորություններ
Մեկնարկել են փոսային նորոգման աշխատանքները
01.04.2025

Ապրիլի 1-ից մեկնարկել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքները։
Գեղարքունիքի մարզի Սևանի, Գավառի և Մարտունու տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ սահմանվել է 2025 թվականի մայիսի 10-ը։ Իսկ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի և Վարդենիսի տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ է սահմանել 2025 թվականի հունիսի 1-ը։
Նշված գործընթացն իրականացվում է միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային պահպանման աշխատանքների շրջանակներում։
ՀՀ Ճանապարհային դեպարտամենտ Հիմնադրամ