Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում ավարտվեցին «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի 2025 թվականի սիրողական մրցաշարի համայնքային փուլի մրցումները

31.03.2025

2025 թվականի մարտի 26-27-ին Գեղարքունիքի մարզում անցկացվել են «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլի մրցումները։ Մրցումները անցկացվել են 2 տարիքային խմբերով, որին մասնակցել են 69 հանրակրթական ուսումնական հաստատությունների թիմեր։
Առաջին տարիքային խումբը ներկայացրել են 5-9-րդ դասարանների, երկրորդ խումբը՝ 10-12-րդ դասարանների աշակերտները: Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկվել են 2 տղա և 2 աղջիկ: Այս փուլում 1-3-րդ տեղեր գրաված թիմերը ապրիլի 10-11-ին կմասնակցեն մրցաշարի մարզային փուլի մրցումներին:
Գավառի համայնքային փուլի մրցումների արդյունքում 1-ին տարիքային խմբում մարզային փուլի մասնակցության իրավունք են ստացել Սարուխանի Մ. Խոստեղյանի անվան N 2 միջնակարգ, Գավառի Ս. Քոչարյանցի անվան N1 և Ա. Իսահակյանի անվան N4 հիմնական դպրոցների թիմերը, 2-րդ տարիքային խմբում՝ Գավառի ավագ, Սարուխանի Մ. Խոստեղյանի անվան N 2 և Գավառի Մ․ Բունիաթյանի անվան N8 միջնակարգ դպրոցների թիմերը:
Սևան համայնքից մարզային փուլի 1-ին տարիքային խմբի մրցումներին կմասնակցեն Սևանի Վ. Կարապետյանի անվան N 3 հիմնական, Լճաշեն Ա. Տեր-Գրիգորյանի անվան և Դդմաշենի միջնակարգ դպրոցների թիմերը, իսկ 2-րդ տարիքային խմբի մրցումներին՝ Սևանի Խ․ Աբովյանի անվան ավագ, Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան և Գագարինի միջնակարգ դպրոցների թիմերը:
Մարզային փուլի 1-ին տարիքային խմբի մրցումներում Մարտունի համայնքը կներկայացնեն Վերին Գետաշենի N 1 միջնակարգ, Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան N 1 և Ս. Դարբինյանի անվան N 2 հիմնական դպրոցների թիմերը, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ Մարտունու Տ.Աբրահամյանի անվան ավագ, Ծակքարի և Ծովինարի Արծրուն Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցների թիմերը:
Այս փուլի 1-ին տարիքային խմբում Ճամբարակ համայնքից հանդես կգան Աղբերքի, Թթուջրի միջնակարգ և և Ճամբարակի N 1 հիմնական դպրոցների թիմերը, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ Ճամբարակի ավագ դպրոցի, Թթուջրի և Աղբերքի միջնակարգ դպրոցների թիմերը:
Վարդենիս համայնքից մարզային փուլի 1-ին տարիքային խմբում հանդես կգան Շատջրեքի, Վանևանի և Ծովակի միջնակարգ դպրոցների թիմերը, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ Շատջրեքի, Վանևանի և Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցների թիմերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-19 19:59:58