Նորություններ
Տեղեկացում
27.03.2025

2025 թվականի մարտի 28-ին ժամը 14։00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կկայանա ՀՀ Գեղարքունիքի մարզի խորհրդի 2025 թվականի առաջին նիստը՝ հետևյալ օրակարգով․
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
1. ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքների կողմից, 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ, համայնքային բյուջեների կազմակերպման գործընթացի և պլանային ցուցանիշների վերաբերյալ.
/Զեկ. Յուրա Մուշեղյան - մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ/
2. ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում 2025 թվականի գարնանային գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման ընթացքի վերաբերյալ.
/Զեկ. Անդրանիկ Ջրաղացպանյան - մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության գլխավոր մասնագետ/
3. ՀՀ Գեղարքունիք մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության կողմից 2025 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքների վերաբերյալ.
/Զեկ. Սասուն Սահակյան - մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ/
4. ՀՀ Գեղարքունիք մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից 2025 թվականի առաջին եռամսյակում իրականացված աշխատանքների և համայնքներում մանկապարտեզների կառուցման, լիցենզիաների ստացման և շահագործման մասին.
/Զեկ. Կարեն Զազյան - մարզպետի աշխատակազմի կրթության,մշակույթի և սպորտի վարչության պետ/
5.ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության 2025 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքների մասին.
/Զեկ. Լուսինե Վարդանյան - մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության վարչության պետ/
6․ -ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում արտակարգ իրավիճակների կանխարգելման և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերի մասին․
-Աղբավայրերի կառավարում, աղբահանության և սանիտարական մաքրման խնդիրները։ (Հայտարարություն)
/Զեկ. Վանիկ Հարությունյան - մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ/
7. Այլ հարցեր: