Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը 1 միլիարդ 085 միլիոն 467,7 հազար դրամ է հատկացել Գեղարքունիքի մարզի 7 սուբվենցիոն ծրագրերի համար

27.03.2025

ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 27-ի հերթական նիստում որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 7 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար ՀՀ պետական բյուջեից հատկացնել 1 միլիարդ 085 միլիոն 467,7 հազար դրամ։
Այդ թվում՝
44 միլիոն 039,0 հազար դրամ՝ Սևան համայնքի Սևան քաղաքի փողոցների գործող լուսավորության ցանցի ընդլայնման և նոր լուսավորության ցանցի կառուցման աշխատանքների համար։
3 միլիոն 951,7 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքի «Ճամբարակ քաղաքի Կոմիտաս փողոցից մինչև Վ. Տերյան փողոց ընկած հատվածի, Բաղրամյան փողոցից դեպի Պ. Սևակ փողոց տանող ճանապարհ-անցուղու, Ճամբարակ քաղաքի Տ. Մեծ 6 և 8, Պ. Սևակ 12 բնակելի շենքերի բակերի և Ճամբարակի համայնքապետարանի հարակից և սպասարկող ճանապարհ-անցուղու ասֆալտապատման լրացուցիչ աշխատանքների համար։
211 միլիոն 180,9 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար, Աստղաձոր, Մադինա, Ն․Գետաշեն, Լիճք, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում խմելու նոր ջրագծերի և Լիճք, Ձորագյուղ, Երանոս բնակավայրերում խմելու ջրի ջրահավաք ավազանների կառուցում /Լիճք, Արծվանիստ և Վարդաձոր,լրացուցիչ/ ծրագրի համար։
639 միլիոն 235,2 հազար դրամ՝ Մարտունի համայնքի «Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Ն․ Գետաշեն, Վ․ Գետաշեն, Մադինա, Լիճք, Ծովասար, Ձորագյուղ, Վարդաձոր և Երանոս բնակավայրերում ոռոգման ջրատարների և Վարդենիկ, Աստղաձոր բնակավայրերում խորքային հորերի կառուցում» /Ծովասար, Ն․ Գետաշեն, Վարդենիկ, Աստղաձոր-խորքային հորեր/ ծրագրի համար։
34 միլիոն 652,0 հազար դրամ՝ Մարտունի համայնքի «Մարտունի քաղաքի Պռոշյան 4, Չարենցի 2, Երևանյան 46, Մյասնիկյան 53 և Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի 6-րդ բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգում» /Պռոշյան 4, Չարենցի 2, Երևանյան 46, Մյասնիկյան 53 /ծրագրի համար։
116 միլիոն 773,3 հազար դրամ՝ Մարտունի համայնքի 17 բնակավայրերի համար կանգառների, համայնքի բնակավայրերի վարչական շենքերի և մշակույթի պալատների համար գրասենյակային գույքի, սարքավորումների և կանգառների ձեռքբերման համար։
35 միլիոն 635,6 հազար դրամ՝ Գավառ համայնքի «Սարուխանի թիվ 1 մանկապարտեզ», «Գավառի թիվ 7 մանկապարտեզ» և «Գավառի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ների գույքի ձեռքբերման համար։
ՀՀ կառավարություն 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-28 17:34:00