Նորություններ
Տեսական և գործնական սեմինարներ «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարին ընդառաջ
23.03.2025
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի կողմից «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի կազմակերպիչների և պատասխանատուների համար հանրապետության մարզերում անցկացվել են տեսական և գործնական սեմինարներ։
Գեղարքունիքի մարզում այն անցկացվել է մարտի 17-20-ը։
Սևան և Ճամբարակ համայնքների հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար սեմինարն անցկացվել է Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոցում՝ մարտի 17-ին, Վարդենիս համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար ՝ մարտի 18-ին, Վարդենիսի N 2 հիմնական դպրոցում, Մարտունի համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար՝ մարտի 19-ին,Մարտունու Ս. Դարբինյանի անվան N 2 հիմնական դպրոցում, իսկ Գավառ համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար՝ մարտի 20-ին, Գավառ քաղաքի Պ. Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոցում։
Սեմինար-պարապմունքներին մասնակցել են համայնքապետարանների սպորտի պատասխանատուներ, մարզադպրոցների ներկայացուցիչներ։
Սեմինարների ընթացքում Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի պատասխանատու Գրիգոր Համբարձումյանը մանրամասն ներկայացրել է հեծանիվն օգտագործելու կանոնները, տարբեր մրցաշարերում հեծանիվի նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը, աշակերտների մարզումների կազմակերպման նրբությունները։
Գեղարքունիքի մարզում սեմինարների մասնակիցների թիվը կազմել է 148 ։