Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպեց «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ տնօրինությանը և աշխատակիցներին

21.03.2025

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի վարչական շենքում հանդիպեց «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ տնօրինությանը և աշխատակիցներին՝ նրանց հետ քննարկելով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ մանկատան սաներին «ՍՕՍ-Մանկական Գյուղեր-Հայաստան» բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղ տեղափոխելու և առաջիկա ժամանակահատվածում մանկատան լուծարման արդյունքում աշխատակիցների զբաղվածության խնդրի կարգավորման հնարավորությունները։
Հանդիպմանը մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, ՀՀ ՄՍԾ Գավառի տարածքային կենտրոնի տնօրեն Արտաշ Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սիմոն Մանուկյանը, առողջապահության և սոցիակալան հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։
Կարեն Սարգսյանը լսեց Գավառի մանկատան տնօրինության ու աշխատակիցների կողմից բարձրացված հարցերն ու առաջարկությունները, լուծարման ընթացակարգի վերաբերյալ տվեց պարզաբանումներ, ապա առաջարկեց՝ տասնօրյա ժամկետում Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ ներկայացնել բոլոր աշխատակիցների մասնագիտական տվյալները՝ նրանց համապատասխան այլ աշխատանք առաջարկելու համար։
«Առաջին հերթին մենք պետք է դիտարկենք մեր ունեցած հնարավորությունները և հստակեցնենք, թե որքանով են մեր ձեռքի տակ եղած մանկավարժական թափուր հաստիքները համապատասխանում մանկատան աշխատակիցների մասնագիտական կարողություններին, որպեսզի նրանց համապատասխան աշխատանք առաջարկենք։ Եթե այլ կազմակերպություններում, թափուր հաստիքների առկայության դեպքում, աշխատելու կամ մասնավոր ձեռնարկատիրությամբ զբաղվելու ցանկություն լինի, մենք պատրաստ ենք ձեզ աջակցություն ցուցաբերել նաև այդ խնդիրներում։ Պատրաստ ենք աջակցել նաև մասնագիտական վերապատրաստումների կազմակերպման հարցերում։ Սակայն ցանկալի արդյունքի հասնելու համար մենք պետք է աշխատենք համագործակցված ու հետևողական, որպեսզի կարողանանք արդյունավետ օգտագործել մեր տրամադրության տակ եղած ժամանակը՝ մինչև մանկատան լուծարման գործընթացի մեկնարկը և համատեղ ուժերով հաղթահարենք ստեղծված իրավիճակը»,-նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-28 17:34:00