Նորություններ
Թատերական երկամսյակի շրջանակներում հերթական բեմադրությունը կրտսեր հանդիսատեսի համար էր
20.03.2025
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում ներկայացվող հերթական բեմադրությունը փոքրիկ հանդիսատեսի համար էր։
Մարտի 20-ին Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում հանդես եկան Երևանի Խամաճիկների թատրոնի դերասանները՝ «Փոքրիկն ու Կառլսոնը» մանկական բեմադրության ներկայացմամբ, ռեժիսոր Աննա Էլբակյան։
Բեմադրությունը դիտելու նպատակով թատրոն էին այցելել Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքների հանրակրթական հաստատությունների ավելի քան 300 դպրոցականներ, նախադպրոցական տարիքի երեխաներ, մշակութային հաստատությունների սաներ, որոնց ուղեկցում էին մանկավարժներ և ծնողներ։
Փոքրիկներին մեծ հիացմունք պատճառեցին բեմադրության հերոսները, իսկ վերջում նրանք միասին լուսանկարվեցին։
Թատերական երկամսյակի շրջանակներում սա 3-րդ բեմադրությունն է մարզում։ Համաձայն երկամսյակի ժամանակացույցի՝ դրանք կշարունակվեն ներկայացվել մինչև ապրիլի վերջ։
Նախաձեռնությանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն