Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հաստատվել է «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցույթի անցկացման ուղեցույցը

20.03.2025

2024-2025 ուսումնական տարին ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարվել է մշակութային կրթության տարի, և այդ համատեքստում ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ:
«Մշակութային վերջին զանգ» միջոցառումների կազմակերպումը խրախուսելու նպատակով կանցկացվի մրցույթ. կձևավորվի ժյուրի, որի կողմից ընտրված լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցները կպարգևատրվեն:
Մրցույթին մասնակցությունը կամավորության սկզբունքով է. մասնակցության համար դպրոցը պետք է ներկայացնի հայտ:
Հաստատվել է «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցույթի անցկացման ուղեցույցը, ըստ որի՝ միջոցառումները կարող են ներառել.
ազգային և hամամարդկային մշակույթը շեշտող տարրեր
հայ և համաշխարհային գրողների ստեղծագործությունների կատարում
բեմականացումներ
վերջին զանգի մշակութային խաղեր և արարողություններ
Թեմաները կարող են ընտրվել նաև դպրոցների հայեցողությամբ՝ ներառելով մշակույթի այլ ոլորտներ, որոնք ներկայացված չեն ուղեցույցում:
Մրցույթին մասնակցելու համար հանրակրթական ուսումնական հաստատությունները (հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցներ) վերջին զանգից հետո՝ մինչև 2025 թվականի մայիսի 29-ը ներառյալ, պետք է ներկայացնեն համապատասխան նյութերը:
Ժյուրին մինչև 2025 թվականի հունիսի 8-ը կուսումնասիրի ներկայացված նյութը և կգնահատի այն՝ նախարարության կողմից մշակված հինգ միավորանոց սանդղակով: Ժյուրիի գնահատման հիման վրա յուրաքանչյուր մարզում հաղթող կճանաչվի երկու դպրոց՝ հիմնական, միջնակարգ կամ ավագ:
Ուղեցույցին և մասնակցելու պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/28081 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-19 19:59:58