Նորություններ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
18.03.2025

Տեղեկացվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների ազգաբնակչությանը, որի հանրային ծառայությունները նոր ձևաչափով, նոր որակով և առավել արդյունվետ ու հասանելի պայմաններում մատուցելու նպատակով ՀՀ ներքին գործերի նախարարության անձնագրային սպասարկման շրջիկ գրասենյակը 2025 թվականի մարտի 20-ին ժամը 11։30- 15։30-ն կլինի Վարդենիս քաղաքում, տեղակայման վայրը՝ Ռոմանի փողոց 10, Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի հարևանությամբ, իսկ մարտի 21-ին ժամը 10։00-16։00-ն՝ Ճամբարակ քաղաքում, տեղակայման վայրը՝ նախկին կինոյի տան հարևանությամբ։
Անձնագրային սպասարկման շրջիկ գրասենյակի կողմից կմատուցվեն հետևյալ ծառայությունները․
անձնագրի փոխանակում,
հանրային ծառայությունների համարանիշի տեղեկանքի տրամադրում,
հաշվառման տեղեկանքի տրամադրում,
ժամանակավոր պաշտպանության վկայականի տրամադրում/փոխանակում,
հաշվառումից հանում,
ԼՂ-ից տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ընդունում,
անձնագրերի մասին տեղեկանքի դիմումների ընդունում,
խորհրդատվության տրամադրում։
Հաշվառման-քննական բաժինների տիրույթում կմատուցվեն հետևյալ ծառայությունները․
վարորդական իրավունքի վկայականի փոխանակում կամ կորստյան դեպքում՝ նորի տրամադրում,
սեփականության վկայականի փոխանակում կամ կորստյան դեպքում՝ նորի տրամադրում,
հաշվառման վկայագրի փոխանակում կամ կորստյան դեպքում՝ նորի տրամադրում,
հաշվառման վկայագրում անձնագրային տվյալների փոփոխություն,
տրանսպորտային միջոցի խոտանում,
հաշվառման ժամանակավոր կասեցում,
սահմանափակումների մասին տեղեկանքի տրամադրում,
վարորդական իրավունքի վկայականի փոխանակում կամ կորածի փոխարեն նորի տրամադրում
միջազգային վարորդական իրավունքի վկայականի տրամադրում։
Թողարկված փաստաթղթերի տրամադրման օրվա և ժամի մասին կտեղեկացվի լրացուցիչ։