Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

17.03.2025

Մարտի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Քննարկվեցին միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհների եզրերին նկատված շինաղբի հեռացման, սուբվենցիոն և այլ գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերի ընթացքի մշտադիտարկման և գնահատման, շահագործման նախապատրաստվող մանկապարտեզների համար նոր գույքի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթների արդյունքների ու մատակարարման գործընթացի, մարզի ճանապարհաշինության ոլորտում 2025 թվականին նախատեսված միջին նորոգման աշխատանքների, Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում նոր կոյուղագծի կառուցման հետ կապված հարցեր։
Խոսվեց նաև Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասի նորակառույց մանկապարտեզի տարածքի բարեկարգման և կանաչապատման, հեռագնա արոտներ տանող ճանապարհների նորոգման, Վարդենիսի ԲԿ-ում պետական դրամաշնորհով ընթացող վերանորգման աշխատանքների ընթացքի, գարնանացանի նախատապատրաստական աշխատանքների, բնակավայրերում հեղեղումների վտանգների գնահատման և սելավատարների մաքրման հետ կապված հարցերի մասին։
Կարեն Սարգսյանը հանձնարարեց՝ մարզի համայնքներում իրազեկման աշխատանքներ իրականացնել պետության կողմից իրականացվող գյուղաջակցության ծրագրերի բովանդակությաբն և գյուղատնտեսության ապահովագրության կարգի վեաբերյալ։
Խորհրդակցության ավարտին մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստացան այլ հանձնարարականներ ևս։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 19:05:09