Նորություններ
Գեղարքունիքի մարզում ավարտվեցին «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները
17.03.2025
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքային փուլի 10-12 տարեկանների տարիքային խմբի մրցումներն անցկացվեցին 2025 թվականի մարտի 9-ին՝ Ճամբարակի ավագ դպրոցի մարզադահլիճում։ Այստեղ ուժեղագույնը Թթուջրի միջնակարգ դպրոցի թիմն էր։ Երկրորդ հորիզոնականում Ճամբարակի Մ. Քոչարյանի անվան N 2 հիմնական դպրոցի թիմն էր, իսկ երրորդ հորիզոնականում՝ Դպրաբակի միջնակարգ դպրոցի թիմը։
Այս փուլի 13-15 տարեկանների տարիքային խմբի մրցումներն անցկացվեցին մարտի 15-ին։ Մրցապայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց Վահանի միջնակարգ դպրոցի թիմը։ Մրցանակային երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին համապատասխանաբար Ճամբարակի N 1 հիմնական և Դպրաբակի միջնակարգ դպրոցների թիմերը։
Մարտունու համայնքային փուլի 13-15 տարեկանների տարիքային խմբի եզրփակիչ խաղերը տեղի ունեցան Աստղաձորի միջնակարգ դպրոց մարզադահլիճում՝ մարտ 8-ին։ Մարզային փուլի ուղեգիրը բաժին հասավ Մարտունու Ս. Դարբինյանի անվան N 2 հիմնական դպրոցի թիմին։ Մրցանակային եռյակում էին նաև Վերին Գետաշենի N 1 միջնակարգ և Մարտունու Մնաց-Մելիք Շահումյանի անվան N 1 հիմնական դպրոցների թիմերը։
Գավառի և Վարդենիսի համայնքային փուլերը մեկնարկեցին մարտի 15-ին։
Գավառի համայնքային փուլի մրցումներն անցկացվեցին Հայրավանքի միջնակարգ դպրոցի մարզադահլիճում։ Մարզային փուլի ուղեգրի համար պայքարի մեջ էին մտել 10-12 տարեկանների տարիքային խմբի դպրոցական թիմերը։ Արդյունքում առաջին տեղը գրավեց Ծովազարդի միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ հորիզոնականում էր Գավառի Պ․ Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ իսկ երրորդ հորիզոնականում՝ Գավառի Հ Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոցների թիմերը։
13-15 տարեկանների տարիքային խմբի մրցումներն անցկացվեցին մարտի 16-ին։ Այստեղ ուժեղագույնը Գավառի Հ Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոցի թիմն էր։ Երկրորդ տեղում Ծովազարդի միջնակարգ դպրոցի թիմը, մրցանակային եռյակը եզրափակեց Գավառի Պ․ Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոցի թիմը։
Վարդենիսի համայնքային փուլի 10-12 տարեկանների տարիքային խմբի մրցումներն անցկացվեցին Վարդենիսի N 3 հիմնական դպրոցի մարզադահլիճում։ Պայքարը ծավալվեց հայտ ներկայացրած վեց դպրոցական թիմերի միջև։ Այստեղ ուժեղագույնը դաշտի տերն էին։ Երկրորդ տեղում էր Վարդենիսի N 4 հիմնական դպրոցի թիմը, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Վարդենիսի Էդ. Պողոսյանի անվան N 2 հիմնական դպրոցի թիմը։ 13-15 տարեկանների տարիքային խմբի թիմերը պայքարի մեջ մտան մարտի 16-ին։ Այստեղ ևս ուժեղագույնը դաշտի տերերն էին։ Երկրորդ հորիզոնականում Գեղամասարի միջնակարգ դպրոցի թիմն էր։ Մրցանակային եռյակը եզրափակեց Կարճաղբյուրի Ա. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը։
Համայնքային փուլի մրցումներից հետո հայտնի դարձան այն թիմերը, որոնք հանդես կգան Գեղարքունիքի մարզային փուլում։
10-12 տարեկանների տարիքային խմբում մրցապայքարի մեջ կմտնեն Ծովազարդի, Վերին Գետաշենի N 1, Թթուջրի միջնակարգ և Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1, Վարդենիսի N 3 հիմնական դպրոցների թիմերը։
13-15 տարեկանների տարիքային խմբում մրցապայքարը կծավալվի Մարտունու Ս. Դարբինյանի անվան N 2, Գավառի Հ․ Թումանյանի անվան N 3, Վարդենիսի N 3 հիմնական և Վահանի ու Դդմաշենի միջնակարգ դպրոցների թիմերի միջև։