Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Զոլաքարի N 1 միջնակարգ դպրոցի թիմը հրաձգության մարզային մրցումների հաղթող

17.03.2025

Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների «Սպարտակիադա» մարզական միջոցառման շրջանակում Գեղարքունիքի մարզի դպրոցականների միջև անցկացվել են «Դիպուկ հրաձիգ» հրաձգության մարզային մրցումներ:
Այն անցկացվել է երկու փուլով` համայնքային և մարզային: Համայնքային փուլի մրցումներն անցկացվել են փետրվարի 27-28-ին, որի արդյունքում յուրաքանչյուր համայնքից երկու լավագույն դպրոցական թիմեր մասնակցել են մարտի 14-ին Գավառի Հ. Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոցի հրաձգարանում կազմակերպված մարզային փուլի մրցումներին:
Թիմի կազմում ընդգրկվել էին 4 տղա և 4 աղջիկ: Մրցումներն անցկացվել են օդամղիչ հրացաններով` մինչև թիրախ 10 մետր հեռավորությունից:
Հրաձգության միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն յուրաքանչյուր հրաձիգ կատարել է 8 կրակոց, որից հաշվարկային է եղել 5 լավագույնը: Թիմային հաշվարկով 385 միավորով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Զոլաքարի N 1 միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ տեղը, 345 միավորով, գրավել է Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմը, իսկ երրորդ տեղը, 334 միավորով՝ Գավառի Գեորգի Մնացականյանի անվան N7 միջնակարգ դպրոցի թիմը:
Մարզային փուլում հաղթող ճանաչված Զոլաքարի N 1 միջնակարգ դպրոցի թիմը 2025 թվականի ապրիլ 8-ին Երևանում կայանալիք հրաձգության մրցումների հանրապետական փուլին կներկայացնի Գեղարքունիքի մարզը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 19:05:09