Նորություններ
Թատերական երկամսյակի շրջանակներում Գեղարքունիքի մարզի հանդիսատեսի համար բեմադրվեց երկրորդ ներկայացումը
15.03.2025
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում Գեղարքունիքի մարզի հանդիսատեսը դիտեց հերթական ներկայացումը։
Մարտի 15-ին Գեղարքունիքի ևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում հանդես եկան Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանները՝ «Կնոջս անունը Մորիս է» ներկայացման բեմադրությամբ։ Ռեժիսոր Հակոբ Ղազանչյան։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից, ներկայացումը դիտելու նպատակով, հրավիրվել էին Գեղարքունիքի մարզի առողջապահական հիմնարկների և ուժային կառույցների կին աշխատակիցներ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, մարզի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ։
Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությամբ արդեն 3-րդ տարին անցկացվող թատերական երկամսյակի ընթացքում մարզ կայցելեն մայրաքաղաքի և հանրապետության տարբեր մարզերի լավագույն թատերական խմբերը։
Նախաձեռնության իրականացմանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։