Նորություններ
Տեղեկացում
14.03.2025

Ընդառաջելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշմամբ հաստատված «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» շրջանակներում կովերի արհեստական սերմնավորման ծառայություններ մատուցելու նպատակով նոր դիմում հայտերի ընդունման վերաբերյալ Գեղարքունիքի մարզի ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչների խնդրանքը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հնարավորություն է տվել նոր դիմում-հայտերի ընդունում՝ ծրագրով սահմանված դրույթներին համապատասխան։
Նոր դիմում հայտերի ներկայացման վերջնաժամկետը մինչև՝ 2025 թվականի մարտի 28-ը։
Ծրագրի վերաբերյալ մանրամասները՝
https://mineconomy.am/page/3155