Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կազմակերպվեց դասընթաց՝ սուր շնչառական վարակների կանխարգելման վերաբերյալ

12.03.2025

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և առողջապահության համաշխարհային կազմակերպության համագործակցության շրջանակներում 2025 թվականի հունվարի ամսից մեկնարկել է «Սուր շնչառական վարակների կանխարգելման, համաճարակաբանական դիտարկման, դեպքերի վարման» թեմայով դասընթացը և գրիպի դետքային համաճարակաբանական դիտարկման համակարգում ընդգրկված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում գնահատման գործընթացը, որը իրականացվում։

Այս թեմայով ՀՎԿԱԿ-ի և ԱՀԿ-ի ներկայացուցիչների հերթական հանդիպումը կայացավ մարտի 12-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում։

Դասընթացին մասնակցում էին Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների ներկայացուցիչներ։

Դասընթացավարները խոսեցին Հայաստանում «Սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակի, դրանց լաբորատոր ախտորոշման, գրիպի դեմ պատվաստումների, սուր շնչառական վարակների դեպքերի վարման մասին, ներկայացրին վերլուծականներ՝ վիրուսի համաճարակաբանական դիտարկման համակարգի վերաբերյալտեստային առաջադրանքի միջոցով բուժաշխատողներին շնորհվեցին ՇՄԶ կրեդիտներ։
Հանդիպման ավարտին բարձրացված հարցերին տրվեցին պատասխաններ և պարզաբանումներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 19:05:09