Նորություններ
Շարժական մամոգրաֆը կգործի Գավառում
11.03.2025

Տեղեկացվում է, որ մարտի 12-ից շարժական մամոգրաֆը կգործի Գավառ համայնքում։
Այն տեղակայված կլինի Գավառ քաղաքի պոլիկլինիկայի շենքի բակում։
Գավառ քաղաքի և գյուղական բնակավայրերի 45-68 տարեկան կանայք հնարավորություն կունենան անցնել մամոգրաֆիկ ԱՆՎՃԱՐ հետազոտություն։
Ցանկացողները կարող են նախապես այցելել իրենց տարածքային պոլիկլինիկա կամ բուժամբուլատորիա՝ հերթագրվելու համար:
Սկրինինգի արդյունքում բացահայտված խնդիրներ ունեցող կանանց հետագա լրահետազոտություններն ու բուժումը կիրականացվի անվճար։
Հիշե´ք, կրծքագեղձի քաղցկեղի լավագույն կանխարգելումը, վաղ ախտորոշումն է և շտապե´ք հերթագրվել։