Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում մեկնարկեց թատերական երկամսյակը

08.03.2025

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին է, ինչ Գեղարքունիքի մարզում  մարտ-ապրիլ ամիսները հայտարարվում է թատերական երկամսյակի ժամանակահատված։
Նախաձեռնությանն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Թատերական երկամսյակի շրջանակներում մարզի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանների հետ ներկայացումներով հանդես են գալիս նաև մայրաքաղաքի և հանրապետության տարբեր մարզերի լավագույն թատերական խմբեր։
Նախաձեռնության նպատակն է՝ մարզի բնակչությանը ավելի մերձեցնել թատերական կյանքին ու արվեստին՝ նպաստելով նաև հանդիսատեսի միջև ձևավորվորվող շփումներին ու հաղորդակցությանը։
Թատերական երկամսյակի մեկնարկը Գեղարքունիքի մարզում տրվեց Կանանց տոնի օրը՝ մարտի 8-ին, Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում:
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից ցերեկույթին հրավիրված էին Արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների մայրեր, քույրեր, կանայք, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, մարզի կրթամշակութային հաստատությունների և համայնքապետարանների կին աշխատակիցներ։
Տոնական ցերեկույթի մեկնարկին մասնակիցներին փոխանցվեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքը, բաժանվեցին ծաղիկներ, ապա Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դերասանների ուժերով բեմադրվեց Վալենտին Կրասնագորովի «Հիշի՛ր բժիշկ, հիշի՛ր» ներկայացումը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-12 10:21:10