Նորություններ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
06.03.2025

ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 14-ին, ժամը 12։00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրում նախատեսվում է անցկացնել «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց-քննարկում, ինչպես նաև «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք։
Բնակչությանը խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել։
ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն